Ղրղզստանում կանխել են իշխանության բռնի զավթման փորձը` հայտնել են երկրի ազգային անվտանգության պետական կոմիտեից: Իշխանության զավթումը ծրագրած խմբավորումը վնասազերծվել է։
«Քաղաքացիների անվտանգության ապահովմանը և սահմանադրական կարգի հիմքերի պաշտպանությանն ուղղված միջոցառումների շրջանակում կանխվել է ապակառուցողական խմբի հակաիրավական գործունեությունը, որը նախատեսում էր իրականացնել իշխանության բռնի զավթում և երկրում հասարակական-քաղաքական իրավիճակի ապակայունացում՝ քաղաքացիների մահվան հետ կապված զանգվածային անկարգությունների կազմակերպման միջոցով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ խմբավորումը ձևավորվել է քրեական և կրոնական գաղափարախոսությունների հարող անձանցից: Ձեռնարկված քննչական-օպերատիվ միջոցառումների արդյունքում Ղրղզստանի չորս քաղաքացի ձերբակալվել է և տեղափոխվել մեկուսարան:
Նրանց բնակարաններում և մեքենաներում կատարված խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են ինքնաշեն պայթուցիկ սարքերի բաղադրիչներ, հրազեն, զինամթերք, զրահաբաճկոններ, իրավապահ մարմինների աշխատակիցների համազգեստներ, դրոններ, ծայրահեղական գրականություն, ինչպես նաև այլ արգելված իրեր: Այլ տեղեկություններ դեռևս չեն հայտնվել: