Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ։
«Հայաստանի Հանրապետության համար կարևոր այս օրը բոլորիս հիշեցնում է մեր իրավունքների և պարտականությունների մասին։ Միևնույն ժամանակ հիշեցնում նոր իրողությունների և այդ իրավիճակում պատշաճ արձագանքելու, մարդու և քաղաքացու իրավունքներն առավելագույնս պաշտպանելու մասին։
Սահմանադրությունը՝ որպես Մայր օրենք, պետք է լավագույնս արտահայտի մեր ժողովրդի ձգտումներն ու կարիքները՝ ապահովելով մեր երեխաների համար ավելի լավ ապագա»,- նշված է Ավինյանի ուղերձում։