Հայաստանն այսօր նշում է Սահմանադրության օրը: «Մեզ պետք է նոր Սահմանադրություն, որը ժողովուրդը համարի իր ստեղծածը, իր ընդունածը»,- նշել է ուղերձում վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել կենտրոնանալ մի կոնկրետ խնդրի՝ Հայաստանի Հանրապետության պետական շահը սպասարկելու ուղղությամբ:
Սահմանադրության օրվա կապակցությամբ ուղերձներ են տարածել նաև Հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը, Սահմանադրական դատարանի նախագահը: