Անազատության մեջ գտնվող անձինք կկարողանան բժշկական խորհրդատվություն ստանալ առանց բժշկի հետ անմիջական շփման՝ օնլայն ձևաչափով: Հեռաբժշկության ներդրմամբ առողջապահության նախարարությունը փորձ է անում կրճատել մարզային քրեակատարողական հիմնարկներից բուժառուների ուղեկցումը բուժկենտրոններ՝ խնայելով ժամանակ ու ռեսուրսներ: Սա, իհարկե, չի նշանակում, որ անհրաժեշտության դեպքում ուղեկցումներ չեն լինի:
Հեղինակ՝ Քրիստինե Թորոսյան