Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը անդրադարձել է Արզնի ջրատարի մեծ վթարին, նշել, որ որոշվել է գետով անցնող խողովակը փոխարինել: Բաղրամյանը, խոսելով մայրաքաղաքում հաճախակի ջրանջատումների մասին, նշել է, որ դրանք ոչ թե ջրանջատումներ են, այլ «Վեոլիա ջուրը» իրականացնում է գրաֆիկի փոփոխություններ: Կարող են լինել հատվածներ, որ 24 ժամը կրճատվի՝ իջեցվելով մինչև 19 կամ 17 ժամի, քանի որ առկա է ջրաղբյուրների ջրաքանակի նվազում:
«Կա մի մեծ, գլոբալ խնդիր, որ մոտավորապես 20-30 տոկոս ընդհանուր ջրաղբյուրների ջրաքանակի նվազում ունեն, և այդ հարցերն էլ գլոբալ քննարկվում են՝ հիմա այլ ջրաքանակներով կամ լրացուցիչ ջրաքանակ քաղաք հասցնելու հնարավորություն ստեղծելու ուղղությամբ»,- ասել է Բաղրամյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: