Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղյալ է հայտարարել հուլիսի 6-ին նախատեսված այցը Շուշի, որտեղ անցկացվելու է Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովը, և որոշել է մեկնել Գերմանիա՝ Թուրքիայի և Նիդերլանդների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու։ Քաղաքագետները այս որոշումը կապում են Աստանայում ընթացող Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ընթացքում Ալիևի ստորագրած փաստաթղթերի հետ: Ադրբեջանի նախագահը առանձին հանդիպումներ էր ունեցել Ռուսաստանի և Չինաստանի նախագահների հետ, չինական կողմի հետ ստորագրել ռազմավարական գործընկերության հռչակագիր:
Մանրամասները՝ Վոլոդյա Մուշեղյանի ռեպորտաժում։