«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, որն անցկացվելու է հուլիսի 7-14-ը, շարունակում է գործակցել միջազգային կազմակերպությունների ու դեսպանատների հետ: Երևանում Գյոթե կենտրոնի հետ համատեղ կիրականացվի «Արտադրված է Գերմանիայում» ծրագիրը։ «Երևանյան պրեմիերաներում» կցուցադրվեն Անդրեաս Դրեզենի «Հիլդեից՝ սիրով», Սևերին Ֆիալայի և Վերոնիկա Ֆրանցի «Դիվային լոգանքը», Վիկտոր Կոսակովսկու «Արխիտեկտոն», Ավիվա Բարխուդարյանի «Վիգենը, Բեռլինը և սառը պատերազմը» ֆիլմերը։
Մանրամասները՝ ռեպորտաժում։