Միայն առաջին կիսամյակում հայտնաբերվել է 14.460 անօրինական միգրանտ, որը մոտ է նախորդ տարվա ցուցանիշին: Հայաստանում աշխատանք են փնտրում հիմնականում Հնդկաստանի, Ռուսաստանի, Իրանի քաղաքացիները: Անօրինական հիմունքներով մեր երկրում հաստատվածներին հայտնաբերելու դեպքում սպառնում է 50-100 հազար դրամ տուգանք: Այս դեպքում նրանք ունեն հետագա գործողությունների երեք տարբերակ:
Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում։