Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մտադիր է երկրի վարչապետի պաշտոնից ազատել Դենիս Շմիհալին՝ հայտնել է Украинская правда պարբերականը՝ վկայակոչելով Զելենսկուն մոտ կանգնած «իրազեկ աղբյուրները»։
Զրուցակիցներից մեկի խոսքով՝ Զելենսկին վարչապետից անընդհատ սպասում է «որոշ կրեատիվ լուծումներ և առաջարկներ», սակայն Շմիհալը «թեև աճել է վերջին տարիներին, սակայն չի կարողանում ամբողջությամբ փոխվել»։
Զելենսկու շրջապատից Украинская правда-ի մեկ այլ աղբյուր հայտնել է, որ Շմիգալի պաշտոնանկության հարցը վերջին երկու ամսվա ընթացքում քննարկվում է երկրորդ անգամ։ Պարբերականի համաձայն՝ առաջին փոխվարչապետ-էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն, ինչպես նաև Ուկրաինայի համայնքների և տարածքների զարգացման նախարարության նախկին ղեկավար, «Նավթոգազ»-ի խորհրդի նախագահ Ալեքսեյ Չերնիշովը դիտարկվում են որպես վարչապետի պաշտոնի թեկնածուներ: