ԱՄՆ կոնգրեսական պատվիրակության ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը ներկայացնող անդամներն այցելեցին Վայոց Ձորի մարզում գտնվող 13-րդ դարի Նորավանք համալիր և ծանոթացան Հայաստանի հարուստ մշակույթին։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից․
«Մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը անչափ կարևոր է»,- ասված է դեսպանության հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը ԵՄ առաքելության ներկայացուցիչների հետ դիտարկել է իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին։