COP29-ը հյուրընկալելու մասին Ադրբեջանի հետ կնքված համաձայնագիրը պետք է երաշխավորի մարդու իրավունքները և հասանելի լինի հանրությանը, որ միջոցառման հնարավոր մասնակիցները կարողանան գնահատել իրենց առջև ծառացած ռիսկերը՝ հայտարարում է Amnesty International-ը:
Amnesty International-ի կլիմայական քաղաքականության հարցերով խորհրդական Էնն Հարիսոնի խոսքով՝ Բաքվի դեպքում դա առավել քան կարևոր է, քանի որ Ադրբեջանի իշխանությունը պարբերաբար ուժեղացնում է այլախոհության նկատմամբ ճնշումները՝ կալանավորելով լրագրողների, իրավապաշտպանների և կլիմայի հարցերով ակտիվիստների: Նա հորդորել է ազատ արձակել անարդարացիորեն կալանավորված անձանց։
Amnesty International-ը Ադրբեջանում տարբեր իրավունքների կոպիտ խախտման դեպքեր է արձանագրել, ինչը մտահոգություն է առաջացնում Բաքվում նոյեմբերին կայանալիք COP գագաթնաժողովի մասնակիցների անվտանգության հետ կապված:
Միջազգային լրահոսը՝ տեսաշարում: