ՀՀ նախագահի հրամանագրով՝ Գենադի Տավարածյանն ազատվել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի պաշտոնից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի.
Գենադի ՏԱՎԱՐԱԾՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի պաշտոնից»,- ասված է հրամանագրում: