ՌԴ ԱԳՆ-ն պատշաճ չի համարել մեկնաբանել Վաշինգտոնում դեսպան Անատոլի Անտոնովի Ռուսաստան հնարավոր մոտալուտ վերադարձի մասին լուրերը և հիշեցրել է, որ դեսպանների նշանակման և փոխարինման մասին որոշումները կայացնում է նախագահը։
«Այստեղ մեկնաբանությունների պատճառ չկա, յուրաքանչյուրը կարող է ունենալ իր անձնական ծրագրերը: Իսկ դեսպանների նշանակման և փոխարինման մասին որոշումները կայացնում է նախագահը»,- լրագրողներին ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։
«Կոմերսանտը» հուլիսի 4-ին հայտնել էր, որ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը, հավանաբար, մոտ ժամանակներս կվերադառնա Մոսկվա: Նման եզրակացություն անելու համար թերթը վկայակոչել է դիվանագետի նամակը, որում Անտոնովը նշել է, որ իր գործուղումն «ավարտվում է»։