ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման համաձայն՝ Գևորգ Մելիքսեթյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գևորգ Մելիքսեթյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ: