Երկար ժամկետով ջուր չունենալը կանոնների խախտում է: Այս մասին ասել է ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ անդրադառնալով ջրանջատումների խնդրին:
«3 օր ջուր չունենալը կանոնների խախտում է: Ընկերությունը առնվազն համապատասխան ջրաքանակ պետք է ապահովեր, եթե ոչ ցիստեռնների միջոցով: Եթե դա չի արվել, խախտվել են կանոնները»,- ասել է Բաղրամյանը: