Հուլիսի 3-ին՝ ժամը 11:58-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան ընկել է ձորը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 20-րդ կմ-ին Volkswagen մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ L․ Գ․, ծնված 1979 թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել քարերին և գլորվել ձորը (մոտ 40 մ)։
Փրկարարները ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների հետ համատեղ վարորդին և ուղևոր Գ․ Օ․-ին (ծնված 2014 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են Երևան քաղաքի բժշկական կենտրոն։