Արամ Սարգսյան ԱՁ-ին պատկանող հացի և հացաբուլկեղենի արտադրամասում (ք. Երևան, Ռուբինյանց 5/3) իրականացված վերահսկողության ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն արձանագրել են սանիտարահիգիենիկ այնպիսի անհամապատասխանություններ, որոնք իրավական նորմերով սննդամթերքի անվտանգությանը ներկայացվող պահանջների լուրջ խախտումներ են։
Մասնավորապես՝
-
արտադրական շինությունների սանհանգույցների դռները բացվել են դեպի արտադրական շինություն, ինչպես նաև սարքավորված չեն եղել ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով.
-
հատակների մակերևույթները, դռները չեն եղել հարթ, պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից.
-
բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր.
-
սննդի կառույցը ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով.
-
աշխատասեղանները և բեռնարկղները, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում.
-
սարքավորումները, գործիքները և պարագաները, որոնք անմիջական շփման մեջ են գտնվել սննդամթերքի հետ, չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման.
-
թափոնները տեղադրված չեն եղել առանձին մակնշված, սարքին վիճակում գտնվող և բացառապես այդ թափոնների ու աղբի հավաքման և պահպանման համար օգտագործվող փակվող տարողություններում:
Հացի և հացաբուլկեղենի արտադության արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։