Մեկ ամիս ինտենսիվ աշխատելու դեպքում հնարավոր է ավարտել գործընթացը և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել. հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը Վրաստանի իր պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսում: Արարատ Միրզոյանը, սակայն, ընդգծել է՝ արհեստական նոր խոչընդոտներ են ստեղծվում գործընթացը երկարաձգելու համար:
Նախարարներն անդրադարձել են նաև հայ-վրացական երկկողմ հարաբերություններին: Իլյա Դարչիաշվիլին շեշտել է՝ Հայաստանը Վրաստանի առևտրային գործընկերների տասնյակում է, իսկ զբոսաշրջության առումով՝ եռյակում:
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում։