Բնության հատուկ պահպանող տարածքների ու անտառների վերահսկողությունը արդեն տարեսկզբից իրականացնում են էկոպարեկները: Շրջակա միջավարի նախարարության պաշտոնյան անտառհատման դեպքերի, ապօրինությունների նվազումը կապում է նոր ծառայության ստեղծման հետ: էկոպարեկային ծառայությունը համալրման, նաև տեխնիկական վերազինման փուլում է: Նոր աշխատակիցները կընտրվեն մրցույթով, և մինչև տարեվերջ էկոպարեկները գործի կանցնեն նաև Սյունիքում:
Մանրամասները՝ Անի Օհանյանի ռեպորտաժում։