Շուրջ երկու ամիս առաջ Երևանի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ հայտնաբերված փոքրիկն արդեն մայրիկի հետ է: Կինը ոչ միայն փոխել է որոշումը, այլև արդեն ունի ընտանիքի անդամների աջակցությունը: Երևանի «Մանկան տան» տնօրենը, որտեղ այս ընթացքում տեղավորվել էր երեխան, հույս ունի՝ մոր որոշումը վերջնական է: Ոստիկանությունն էլ վստահեցնում է՝ լինելու է ընտանիքի կողքին:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում։