Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատանքային այցով ժամանել է Ղազախստան, որտեղ կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) պետությունների ղեկավարների խորհրդի նիստին:
ՇՀԿ գագաթնաժողովի հիմնական ծրագիրը կկայանա հինգշաբթի։ ՇՀԿ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում մասնակիցները մտքեր կփոխանակեն միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդի հարցերի վերաբերյալ։ Հանդիպումից հետո տեղի կունենա պաշտոնական փաստաթղթերի ստորագրման արարողություն։
Բացի այդ, հինգշաբթի առաջին անգամ կլինի հանդիպում ՇՀԿ+ ձևաչափով։ Միջոցառման ընթացքում կքննարկվեն միջազգային և տարածաշրջանային թեմաներով ՇՀԿ-ի և հրավիրված երկրների համագործակցության հարցեր։ Բացի ՇՀԿ երկրների ղեկավարներից, հանդիպմանը կմասնակցեն նաև Ադրբեջանի, Թուրքիայի, Կատարի ղեկավարները: Նախատեսվում է նաև ՄԱԿ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի, ԳՀՀԾ-ի և ՏՀԶԿ-ի գործադիր մարմինների ղեկավարների ներկայությունը:
Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ Պուտինը երկկրողմ հանդիպումներ կունենա Թուրքիայի, Ադրբեջանի, Չինաստանի, Մոնղոլիայի նախագահների և Պակիստանի վարչապետի հետ: