Վրաստանը հաստատակամորեն աջակցում է Հարավային Կովկասում կայունությանն ու խաղաղ գոյակցությանը: Մենք պատրաստ ենք շարունակել մեր ներդրումը՝ խթանելու կառուցողական երկխոսությունը, և տարածաշրջանում ապահովել կայունություն ու խաղաղություն մեր հարևանների կարիքների, հնարավորությունների սահմաններում: Այդ մասին Թբիլիսիում Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին:
«Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ ճանապարհով ընդունված պատմական որոշումը՝ սկսելու պետական սահմանի սահմանազատման գործընթաց: Հույս եմ հայտնում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի գործընթացը կպահպանի դրական դինամիկա»,- ասաց նա:
Նախարարները քննարկել են ընթացիկ իրադարձություններ, Հայաստանի տարբեր մարտահրավերները, ինչպես նաև ընթացիկ օկուպացիայի և այն դժվարությունների մասին, որոնք այս գործընթացից բխում են:
Եզրափակելով խոսքը՝ Վրաստանի ԱԳ նախարարը հայտարարեց. «Մեր ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունը մեզ ամուր հիմք է տալիս մեր պետությունների միջև հարաբերություններն է՛լ ավելի հզորացնելու և ամրապնդելու, ինչը շատ կարևոր է մեզ համար»: