Բաքվի գործողությունները ԼՂ-ի բնակչության դեմ, ըստ Հռոմի ստատուտի, հանցագործություններ են: Ֆրիդըմ Հաուսի զեկույցի համաձայն՝ Ադրբեջանը միտումնավոր և հաշվարկված գործողություններով Լեռնային Ղարաբաղի հայերին ենթարկել է բռնի տեղահանման: Փաստահավաք առաքելությունը հիմնվել է մարդկանց վկայությունների և բաց աղբյուրների վրա, զեկույցում ընդգծել, որ տեղի ունեցածը, ՄԱԿ-ի փորձագետների չափորոշիչներով, էթնիկ զտում է:
Մանրամասները՝ Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում։