Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Բադր Աբդել-Աթիին Եգիպտոսի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու առիթով:
«Ջերմորեն շնորհավորում եմ պարոն Բադր Աբդել-Աթիին Եգիպտոսի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Եգիպտոսը բարեկամական և հուսալի գործընկեր է Հայաստանի համար: Ակնկալում եմ սերտ գործակցություն երկկողմ կապերի հետագա ամրապնդման ու բազմակողմ ձևաչափերում համագործակցության համար»,- գրել է Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում: