Եղիպատրուշի եկեղեցին, որ 13-րդ դարի կառույց է, և որի նկատմամբ ճանաչված է եղել պետության սեփականությունը, համայնքային իշխանության որոշմամբ ճանաչվել է ինքնակամ կառույց, ավելի ուշ՝ նվիրաբերվել Հայ Առաքելական Եկեղեցուն: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դիմումի հիման վրա դատախազությունն ուսումնասիրել է գործը և մի շարք խախտումներ հայտնաբերել: Հայց է ներկայացվել, որով պահանջվում է չեղյալ համարել համայնքի ղեկավարի որոշումը:
Մանրամասները՝ Նիրկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում: