Վաշինգտոնն ու Բրյուսելն ամեն ինչ արեցին, որպեսզի տորպեդահարեն Երևանի և Բաքվի հետ մեր պայմանավորվածություններն ու իրենց ձեռքը վերցնեն գործընթացը։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Անդրեյ Նաստասինը։
«Նախկինի պես համոզված ենք, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու միակ միջոցը կողմերի միջև վստահության ամրապնդումն է՝ լուծելով հիմնականում խաղաղության պայմանագրի մշակման հետ կապված խնդիրները, ինչպես նաև սահմանների սահմանազատումը, տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը՝ հիմնված 2020, 2022 թվականների բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների վրա»,- նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։