Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ից վերջին 5 ամիսներին 76 շուն է խնամակալ ունեցել: Այս գործում կենտրոնին օգնում են նաև կամավորները, ովքեր ևս կենդանիների համար ընտանիքներ են փնտրում: Նշված կենդանիների գերակշռող մասը որոշակի ցեղատեսակի չի պատկանել:
Համայնքային դպրոցներում կազմակերպվում են կրթական արշավներ և, սրանով պայմանավորված, անտուն կենդանիներին խնամակալության վերցնելու ցանկությունը մեծ է երեխաների շրջանում: Նախորդ տարի կենտրոնում եղած 100-ից ավելի կենդանի է տեր գտել, բայց այս տարի այդ թիվը կգերազանցվի:
Մանրամասները՝ Երևանի քաղաքապետարանի տեսանյութում։