2023թ. ապրիլին Երևանի ավագանու կողմից սահմանված չափորոշիչներին չհամապատասխանող արտաքին գովազդի վահանակները հեռացվում են՝ պահպանելով երևանյան ինքնատիպ ճարտարապետությունը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Անցած կես տարում շուրջ 1350 արտաքին գովազդ է համապատասխանեցվել նոր չափորոշիչներին, մեկ տարում էլ՝ ապամոնտաժվել ինքնակամ տեղադրված շուրջ 14500-ը:
Մայրաքաղաքում գտնվող հուշարձան-շենքերը վերականգնելու նպատակով ևս խստացվել են մոտեցումները: Օրենքի նոր նախագծով կոշտ մեթոդներ են նախատեսված հուշարձան-շենքերի պահպանման կանոնները խախտելու պարագայում:
Մանրամասները՝ տեսանյութում։