Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում երկկողմ հանդիպումներ կանցկացնի այլ երկրների ղեկավարների հետ: Մասնավորապես, հուլիսի 3-ին նախատեսված են բանակցություններ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հետ։ Պուտինն առանձին հանդիպումներ կունենա նաև Ղազախստանի, Չինաստանի նախագահների և Պակիստանի վարչապետի հետ։
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։