Խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական պայմանը Հայաստանի սահմանադրության փոփոխությունն է, հայտարարել է Ադրբեջանի նախագահը: Իլհամ Ալիևը պնդել է, թե Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում:
«Քանի դեռ դա տեղի չի ունեցել, խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի»,- նշել է նա Կանադայի նորանշանակ դեսպանի հետ հանդիպման ժամանակ։
Ալիևը կարծիք է հայտնել, որ այդ պայմանի կատարման դեպքում մի քանի ամսից հնարավոր կլինի վերջնական տեսքի բերել խաղաղության համաձայնագրի տեքստը, գոնե դրա հիմնական սկզբունքները: Նրա խոսքով՝ որպես տարբերակ կարելի է նախաստորագրել համաձայնեցրած հիմնարար սկզբունքները, ապա աշխատել տեքստի վրա։
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։