Հունաստանն աջակցում է Եվրամիությանը Մոլդովայի անդամակցության հեռանկարին և պատրաստ է տեխնիկական աջակցություն ցուցաբերել անդամակցության գործընթացում:
Այդ մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Մոլդովայի վարչապետ Դորին Ռեչանի հետ հանդիպման ժամանակ: Նա շնորհավորել է Ռեչանին ԵՄ-ի հետ Քիշնևի առաջին միջկառավարական համաժողովի կապակցությամբ։
Հունական կողմի հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև երկկողմ համագործակցությունը, ընդգծվել են տրանսպորտի և էներգետիկ հարցեր։
Ռեչանն իր հերթին նշել է, որ Մոլդովայում սպասում են սեպտեմբերին Միցոտակիսին հյուրընկալելու հնարավորությանը: Նա նաև ընդգծել է, որ 2023 թվականին Մոլդովայի սպառած բնական գազի 25 տոկոսը մատակարարվել է Հունաստանից։