Փողոցում տարբեր իրեր վաճառող անչափահասները իրավապահների ուշադրության կենտրոնում են, ինչը միտված է նրանց իրավունքների պաշտպանությանը: Նման դեպքերում դիտարկվում է նաև երեխաների շահագործման կամ թրաֆիքինգի հավանականությունը: Ոստիկանները նրանց հայտնաբերելուց հետո հանձնում են անչափահասների խնդիրներով զբաղվող գերատեսչություններին: Այստեղ իրենց պատասխանատվության բաժինն ունեն նաև ծնողները: Երևանում ոստիկանության շրջայցին է միացել «Լուրեր»-ի նկարահանող խումբը:
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում: