Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 1-2-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 70 դեպք:
Մասնավորապես, բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և մարմնական վնասվածք պատճառելու՝ 10-ական, խարդախության՝ 8, հոգեկան ներգործության՝ 6, ֆիզիկական ներգործության՝ 5, անձնական ունեցվածքի գողության՝ 4, ավազակության, բնակարանային գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի ու սառը զենքի հայտնաբերման՝ 2-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, դատական ակտը չկատարելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, ծառեր, թփեր կամ բուսածածկն անզգուշությամբ վնասելու, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու, շրջանառությունն արգելված բույսեր ցանելու կամ աճեցնելու և 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 6-ը։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։