Ահազանգը, թե իբր «Շիրակ» օդանավակայանում ռումբ կա տեղադրված, կեղծ է։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:
«ՆԳՆ ոստիկանության ծառայողները, համագործակցելով ԱԱԾ գործընկերների հետ և ձեռնարկելով անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, կեղծ ահազանգը կատարելու կասկածանքով ձերբակալել են 36-ամյա տղամարդու։ Օդանավակայանի բնականոն աշխատանքը վերականգնվել է»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ առավոտյան Ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ահազանգ էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակ օդանավակայանում ռումբ է դրված, աշխատակիցները տարհանվել են։ ՆԳՆ-ից
1Lurer.am-ին հայտնել էին, որ նման ահազանգ եղել է, և որ դեպքի վայրում են ոստիկանները։