ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի փորձագիտական գնահատման խմբի ձևավորման նպատակով:
Փորձագիտական գնահատման խումբն իրականացնում է մրցութային հայտերի փորձագիտական գնահատումը:
Մրցույթին մասնակցել և խմբի կազմում ընդգրկվել կարող են երիտասարդական աշխատողներ, երիտասարդական հասարակական կազմակերպությունների, ուսանողական խորհուրդների, նախաձեռնող խմբերի ներկայացուցիչներ, երիտասարդության հատվածի դասընթացավարներ, փորձագետներ, հետազոտողներ, ինչպես նաև այլ շահագրգիռ անձինք, որոնք առնչվում են երիտասարդության հիմնախնդիրներին ու երիտասարդական պետական քաղաքականությանը:
Հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 2-ը ներառյալ։
«Ներկայացված պահանջներին բավարարող և հետաքրքրված անձինք կարող են իրենց հայտն ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստին՝ նամակի վերնագրում նշելով «փորձագիտական գնահատման խմբի անդամ/անուն,ազգանուն»:
Հայտի ստացման մասին հայտատուն կտեղեկացվի երկօրյա ժամկետում` պատասխան էլեկտրոնային նամակի միջոցով:
Մրցույթի արդյունքների մասին հայտատուն կտեղեկացվի մինչև օգոստոսի 20-ը:
Հարցերի և հավելյալ տեղեկատվության համար զանգահարել` 010 599 642 և 010 599 643 հեռախոսահամարներին»,- ասված է հաղորդագրության մեջ: