«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը ձեռք է բերել ժամանակակից չափորշիչներին համապատասխան նոր սարք, որը հնարավորություն է տալիս փորձագետին սառը զենքի փորձաքննությունների ժամանակ չափել նետողական՝ աղեղի և խաչաղեղի լարի ձգման ուժի մեծությունը։
Արդարադատության կոմիտեից տեղեկացնում են, որ շնորհիվ ժամանակակից ստանդարտներին և կառուցվածքին, սարքը հնարավորություն է տալիս փորձաքննություններ իրականացնել սեղմ ժամկետներում։
Սարքի հիմնական նպատակն է պարզել աղեղի կամ խաչաղեղի պիտանելիությունը, սառը զենքերին ներկայացվող չափորոշիչներին։ Սարքը կահավորված է ճշգրիտ ցուցանիշներ գրանցող ստուգաչափված դինամոմետրով, որը թույլ է տալիս չափումները կատարել մինչև 100 կգ ուժով։