ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ հուլիսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր 1 աստիճանով, տեղումների քանակը նորմայից զգալի ավելի:
«Մեզ սպասվում է ոչ շատ շոգ և տեղումնառատ հուլիս»,- գրել է ՀՀ ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։