Պետական պահպանության ծառայության տեխնիկական և կադրային համալրվածության հարցը մի գործողությամբ և միանգամից չի լուծվի, բայց, իհարկե, կա հստակ պատկերացում, թե ինչ քայլերի հաջորդականությամբ պետք է այդ հարցը լուծել, հայտարարել է վարչապետը ծառայության կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՊՊԾ-ն ապահովում է ոչ միայն բարձրաստիճան պաշտոնյաների, այլև հանրության անվտանգությունը:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում։