Հայաստանում ժողովրդավարությունը լրջորեն արմատավորվում է, և միջազգային հանրությունը մեր երկիրն ավելի շատ է ընկալում որպես միջազգային կամ գլոբալ ժողովրդավարության մաս, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ժողովրդավարության հայկական 3-րդ ֆորումում, որը երկրի ղեկավարը լավ առիթ է համարում՝ արձանագրելու Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների առաջընթացը և քննարկելու մարտահրավերները: Փաշինյանի գնահատմամբ՝ լավ կլինի, որ ֆորումի արդյունքներով ամփոփեն, թե ժողովրդավարական բարեփոխումների ինչ մարտավարություն պետք է որդեգրի Հայաստանը և ճանապարհային ինչ քարտեզ պետք է ունենա:
Մանրամասները՝ ռեպորտաժում: