Երևանի փողոցներում ընթացքի մեջ է վճարովի ավտոկայանատեղիները համապատասխան սարքերով համալրելու գործընթացը. այն արդեն ավարտվել է Զաքյան փողոցում, Պուշկինի փողոցի՝ Աբովյան-Նալբանդյան հատվածում: Հուլիսին սարքերը տեղադրված կլինեն նաև Կողբացու, Պուշկինի, Տերյան փողոցների որոշ հատվածներում: Քաղաքապետարանի աշխատանքային նիստում անդրադարձ է եղել նաև Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկի փողոցի միջնամասում հանգստի գոտու կառուցմանը: Այգին կունենա շատրվանային ավազան, կասկադային աստիճանահարթակներ, խաղահրապարակ, անտառային գոտի՝ ոռոգման համակարգով:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում: