Շվեյցարիայի հարավում և Իտալիայի հյուսիսում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների և սողանքների պատճառով չորս մարդ է զոհվել, մեկը համարվում է անհետ կորած:
Ոստիկանությունը հայտնել է, որ աղետի պատճառով երկու երկրում կան փակ ճանապարհներ, մասամբ ավերված կամուրջներ, որոշ տարածքներ անհասանելի են տրանսպորտային միջոցների համար, վարարած գետերի, ուժեղ քամիների և սողանքների պատճառով մի քանի բնակավայր կտրվել է արտաքին աշխարհից։ Ռոն գետը դուրս է եկել ափերից՝ հեղեղելով մայրուղին և երկաթուղային գիծը։
Աղետի գոտում ընթանում է որոնողափրկարարական աշխատանք, տարհանվել են տասնյակ մարդիկ: