ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Ժնև մասնակցելու Միավորված ազգերի առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) Սպառողների շահերի պաշտպանության օրենքի ու քաղաքականության և Մրցակցության օրենքի և քաղաքականության միջկառավարական խմբերի նիստերին։
Ինչպես հայտնում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից, նիստերի ընթացքում տեղի կունենան քննարկումներ մրցակցության իրավունքին և քաղաքականության վերջին զարգացումներին, միաձուլումների նկատմամբ վերահսկողությանը, թվային շուկաներում և էկոհամակարգերում մրցակցության օրենքի կիրարկմանը վերաբերող և այլ հարցերի շուրջ։
Սպառողների շահերի պաշտպանության օրենքի և քաղաքականության միջկառավարական խմբի նիստի շրջանակում Գեղամ Գևորգյանը հանդես կգա ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի մրցակցային մարմնի իրականացրած աշխատանքները և նախատեսվող բարեփոխումները այս ուղղությամբ։
Այցի շրջանակում ՄՊՀ նախագահը հանդիպումներ կունենա նաև մի շարք երկրների մրցակցային մարմինների ղեկավարների հետ։