Հայաստանն Ադրբեջանի ապատեղեկատվական գրոհները չեզոքացնում է կառուցողական առաջարկներով: Վերջին ամիսներին մեր երկիրը հանդես է եկել դեէսկալացմանը նպաստող մի շարք նախաձեռնություններով: Սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ, չհարձակման մասին պայմանագրի ստորագրում: Իսկ Երևանի ամենաթարմ առաջարկը հրադադարի խախտումների հետաքննության երկկողմ մեխանիզմի գործարկումն է: Բաքուն շարունակաբար անհետևանք է թողնում Երևանի առաջարկները և ձգտում կանխել Հայաստանի անվտանգության մակարդակի բարձրացումը:
Հրադադարի խախտումները և Ադրբեջանի այլ կեղծ տեղեկությունները հետևողականորեն հերքում է նաև սահմանին մշտադիտարկում իրականացնող Եվրամիության առաքելությունը: Իսկ Ադրբեջանի ոչ կառուցողական վարքը, քաղաքագիտական գնահատմամբ, նրան ավելի է մեկուսացնելու: Մասնագետները չեն բացառում, որ Արևմուտքը գնա կտրուկ քայլերի, ընդհուպ՝ չեղյալ հայտարարի ՄԱԿ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանի անցկացումը Բաքվում:
Մանրամասները՝ Իրինա Մկրտչյանի տեսանյութում։