Բռնցքամարտի Մ16 Եվրոպայի առաջնությունում Սիմոն Սիմոնյանը դարձել ոսկե մեդալակիր։ Այդ մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
48 կգ քաշային հայ բռնցքամարտիկը եզրափակիչում 5։0 հաշվով հաղթել է ադրբեջանցի Նիհաթ Գասիմովին։
Հայաստանի բռնցքամարտի Ֆեդերացիայից նաև հայտնում են, որ 46 կգ քաշային Սյուզաննա Իշխանյանը Եվրոպայի փոխչեմպիոն է։ Նա լավ մենամարտ է անցկացրել նաև եզրափակիչում, բայց մրցավարները չնչին առավելությունը տվել են մրցակցին։