Հանրապետությունում օդի աղտոտվածության մակարդակը շարունակում է մտահոգիչ մնալ։
Եվ որքան մեծ է բնակավայրը, այնքան այս ցուցանիշն ավելի բարձր է։ Առաջատարը, բնականաբար, մայրաքաղաքն է, ինչն օբյեկտիվ պատճառներ ունի: Դա և՛ մարդաշատությունն է, դրանից բխող տարբեր կենսագործունեությամբ, և՛ անընդհատ ավելացող շինարարությունը։
Քաղաքային իշխանությանը խնդիրը ծանոթ է, որպես ժամանակավոր լուծում դիտարկում են փոշեկլանիչ ցանցերի կիրառումը, բայց սրան մեծամասամբ դեմ են կառուցապատողները։
Օդի աղտոտովածությունը նաև որոշ հիվանդությունների պատճառ է դառնում։
Մանրամասները՝ Անի Օհանյանի ռեպորտաժում: