Թբիլիսին կմասնակցի ՆԱՏՕ-ի 75-ամյակին նվիրված գագաթնաժողովին, որը նախատեսված է հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում՝ հայտնում է Վրաստանի ԱԳՆ-ն։ Գերատեսչության տվյալով՝ վրացական պատվիրակությունը կգլխավորի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին։ Նա կմասնակցի հուլիսի 10-ին նախատեսված ԱԳ նախարարների հանդիպմանը, նաև երկկողմ շփումներ կունենա:
Ավելի վաղ՝ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնել էր, որ Վաշինգտոնը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու պաշտոնական հրավեր է ուղարկել Թբիլիսիին: Պետքարտուղարության ներկայացուցիչ Մեթյու Միլլերը հավելել է՝ Հանրապետությունում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման ֆոնին ամերիկյան կողմը կոչ է անում իշխող «Վրացական երազանք» կուսակցությանն անհապաղ քայլեր ձեռնարկել Վրաստանը եվրատլանտյան ուղի վերադարձնելու համար։
Գագաթնաժողովին հրավիրված են նաև Հայաստանը և Ադրբեջանը: Երևանը հաստատել է մասնակցությունը:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում։