Երևանում հունիսի 29-ի երեկոյան ժամերին, 30-ին, հուլիսի 1-3-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 1-2-ը՝ ինտենսիվ։
Սպասվում է նաև քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 18-23 մ/վ, երեկոյան ժամերին՝ 14-17 մ/վ արագությամբ։
Հուլիսի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում հունիսի 29-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 30-ին, հուլիսի 1-3-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։
Հուլիսի 1-2-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ։
Հուլիսի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ:
Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 29-ից հուլիսի 1-2-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5, Լոռիում և Տավուշում՝ 5-7 աստիճանով: