Ուկրաինան և Եվրամիությունը Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովի շրջանակում անվտանգության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել։ Եվրամիությունը պարտավորվել է կանխատեսելի, երկարաժամկետ և կայուն աջակցություն ցուցաբերել Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության ոլորտում։ Դա ներառում է 50 մլրդ եվրոյի աջակցություն, որը նախատեսված է ԵՄ-ի բյուջեով՝ առաջիկա 4 տարիներին Ukraine Facility ծրագրի շրջանակներում։
Բացի այդ, կողմերը պետք է կենտրոնանան Ուկրաինային ռազմական տեխնիկայի երկարատև ապահովման, զինվորականների պատրաստման և պաշտպանական բարեփոխումների, ինչպես նաև Ուկրաինայի և ԵՄ պաշտպանական արդյունաբերության համագործակցության, կիբերանվտանգության, հետախուզական տվյալների փոխանակման վրա:
Շեշտվում է նաև ականազերծման ու հետպատերազմյան վերականգնման, փախստականների աջակցության շարունակության, հակառուսական պատժամիջոցների պահպանման ու ուժեղացման կարևորությունը։ Ուկրաինան անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրեր է ստորագրել նաև Լիտվայի և Էստոնիայի հետ։
Միջազգային նորությունները՝ Դավիթ Մուրադյանի ռեպորտաժում։