Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը պաշտոնական այցով մեկնել է Հունգարիա:
Այցի շրջանակում նախատեսված են Հասանովի հանդիպումները Հունգարիայի ռազմաքաղաքական ղեկավարության հետ, ինչպես նաև այցելություններ պաշտպանական արդյունաբերության ձեռնարկություններ:
Այցը կշարունակվի մինչև հունիսի 29-ը: