Եթե երկրները հայտարարում են խաղաղության ձգտելու մասին, սպառնալիքի լեզվով չպետք է խոսեն: Լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով հարցին, թե Ադրբեջանի շարունակվող սպառնալիքների պարագայում ինչ գործողությունների կարող է դիմել Իրանը, եթե Ադրբեջանն ագրեսիայի դիմի մասնավորապես Սյունիքի նկատմամբ:
«Ինչ վերաբերում է Հայաստանի հետ մեր համագործակցության ձևին, դա արդեն կախված է Հայաստանի Հանրապետության կառավարությունից: Մենք պատրաստակամություն ենք հայտնել գործակցել երկու երկրների շահերից բխող բոլոր ոլորտներում: Այո՛, նաև ռազմական:
Ցանկացած մակարդակում հնարավոր է համագործակցել, և դրա հիմքում պետք է լինեն փոխադարձ ընկալումները»,- ասել է Մեհդի Սոբհանին: